Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի եւ Եվրոպայի փոխչեմպիոն Անգլիայի հավաքականներն առաջին անգամ կհանդիպեն աշխարհի կամ Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆում, հաղորդում է Opta-ն։
Քաթարում ընթացող մրցաշարի 1/8 եզրափակիչում անգլիացիները 3:0 հաշվով պարտության են մատնել Աֆրիկայի չեմպիոն Սենեգալի թիմին։ Ֆրանսիայի հավաքականը 3:1 հաշվով հաղթել է Լեհաստանին։
Քառորդ եզրափակիչի Անգլիա - Ֆրանսիա հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։