Մոսկվայի «Դինամոյի» 18-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը ճանաչվել է ԲԿՄԱ-ի դեմ ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության երրորդ տուրի հանդիպման լավագույն խաղացող:
Այդ խաղում դինամոյականները տնային հաղթանակ են տարել 2:1 հաշվով, իսկ Ռուսաստանի ազգային հավաքականի նորեկը մեկնարկային կազմում հանդես է եկել առանց փոարինման: Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում նա ստացել է դեղին քարտ:
Հանդիպումից առաջ հայ ֆուտբոլիստը ստացել է նաև «Դինամոյի»՝ նախորդ մրցաշրջանի լավագույն խաղացողի մրցանակը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության նոր մրցաշրջանում Արսեն Զախարյանը երկրորդ անգամ է ճանաչվում խաղի լավագույն ֆուտբոլիստ:
Ռուսաստանի նախորդ առաջնությունում Արսեն Զախարյանը «Դինամոյի» կազմում մասնակցել էր 13 հանդիպման, դարձել 3 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: Քվեարկության արդյունքում նա ճանաչվել էր «Դինամոյի» լավագույն ֆուտբոլիստ 2020/21թթ. մրցաշրջանում: Ավելի վաղ հայ ֆուտբոլիստն ընդգրկվել էր Ռուսաստանի հավաքականի ընդլայնված կազմում, սակայն դուրս մնաց Եվրո-2020-ի հայտացուցակից:
Заха —лучший игрок матча!
— ФК «Динамо» Москва (@fcdynamo) August 8, 2021
Кажется, мы начинаем привыкать к таким фото #ДинамоМосква #Захарян #ДинамоЦСКА #ЛучшийИгрок pic.twitter.com/J812l5eaqA
Захарян и Тюкавин перед матчем против ЦСКА получили индивидуальные награды за прошлый сезон
— ФК «Динамо» Москва (@fcdynamo) August 8, 2021
Арсен — ВТБ Игрок года
Гол Кости «Спартаку» — ВТБ Гол года
Поздравляем парней и ждём, что во втором тайме они начнут защиту своих наград #ДинамоМосква #Захарян #Тюкавин #ТюЗ pic.twitter.com/nACk1IpmgI
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։