Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը դուրս եկավ Բարսելոնայի մրցաշարի քառորդ եզրափակիչ՝ երկու սեթում պարտության մատնելով իսպանացի Դավիդ Ֆերերին։ 1 ժամ 58 րոպե տեւած պայքարն ավարտվել է 6։3, 6։3 հաշվով։
Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Ռաֆայել Նադալը կմրցի գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆի եւ հույն Ստեֆանոս Ցիցիպասի դիմակայության հաղթողի հետ։
Նադալն այս մրցաշարի անցած տարվա եզրափակիչում պարտության էր մատնել Ցիցիպասին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում