11:08  ,  13 մարտի, 2012

Նիկիտա Սիմոնյան. ԲԿՄԱ-ն բավարար փորձ ունի «Ռեալին» դիմադրելու համար

Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը մարտի 13-ին հայտարարել է, որ Մոսկվայի ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները բավարար փորձ ունեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալին» դիմադրելու համար:

«Իհարկե, արդյունքի հասնելու գործոնն առավել կճնշի «Ռեալին»: Եթե բանակայինները պարտվեն «Ռեալին»` մենք բոլորս կհասկանանք, որ դա «Ռեալն» էր, իսկ եթե հաղթեն, ապա այդ արդյունքը կմտնի պատմության մեջ: Բանակայինները բավարար փորձ ունեն, այդ պատճառով ես չեմ կարծում, որ նրանք տեղի կտան: Բայց «Ռեալն» ավելի բարձր կարգ ունի, բանակայիններն էլ ունեն գրագետ կառուցած խաղ», – Սիմոնյանի խոսքը մեջբերում է Р-Спорт-ը:

«Ռեալ» - ԲԿՄԱ պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 14-ին Մադրիդում: Մոսկվայում կայացած առաջին հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում