Can’t stop @RafaelNadal #RolexMCMasters pic.twitter.com/w3g0YON0gb
— ATP Tour (@ATP_Tour) April 18, 2019
Մոնտե Կառլոյում ընթացող թենիսի «Մասթերս» մրցաշարում աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը 6։3, 6։0 հաշվով հաղթել է ամերիկացի Թեյլոր Ֆրիցին եւ դուրս է եկել քառորդ եզրափակիչ։
Լավագույն ութնյակում է նաեւ այս մրցաշարի 11-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալը։ Իսպանացի թենիսիստը 6։4, 6։1 հաշվով պարտության է մատնել բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին։
Ջոկովիչի մրցակիցը կլինի ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը, որը 6։2, 1։6, 6։4 հաշվով հաղթել է հույն Ստեֆանոս Ցիցիպասին։ Նադալը կմրցի արգենտինացի Գիդո Պելյայի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում