ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում ընթացող ATP շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչում ռուսաստանցի Կարեն Խաչանովը (12) մրցել է իսպանացի Ռաֆայել Նադալի (2) հետ եւ պարտվել է երկու սեթում՝ 6:7 (2:7), 6:7 (2:7)։ Պայքարը տեւել է 2 ժամ 18 րոպե։
Եզրափակիչի ուղեգրի համար Նադալը կհանդիպի շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի (4) հետ, որը երկու սեթում հաղթել էր լեհ Հուբերտ Հուրկաչին՝ 6:4, 6:4։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում