14:30  ,  12 մարտի, 2012

Կառլեն Մկրտչյանը՝ 22-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Ուկրաինական հեղինակավոր Football.ua կայքը կազմել է ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 22-րդ տուրի խորհրդանշական հավաքականը, որում տեղ է գտել նաեւ Դոնեցկի «Մետալուրգի» եւ Հայաստանի ազգային հավաքականի հենակետային կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը։

«Մետալիստի» հետ արտագնա հանդիպմանը հայազգի կիսապաշտպանը «Մետալուրգի» մեկնարկային կազմում է եղել եւ խաղացել է առանց փոխարինման։ Հանդիպումն ավարտվել է ոչ ոչքի՝ 1։1։

««Մետալիստի» հետ հանդիպումները բարդ փորձություն են ցանկացած հենակետային կիսապաշտպանի համար։ Թեեւ Թայսոնն ու Շավյերը հեռու էին իրենց լավագույն խաղից, սակայն հնարավոր է, որ հենակետայինի գոտում Մկրտչյանի հաջող խաղն էր դրա գլխավոր պատճառը»,- գրում է կայքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով