14:04  ,  12 մարտի, 2012

Եդիգարյանի հարվածները դիպուկ չէին

Թուրքիայում հավաք անցկացնող մերձմոսկովյան «Խիմկին» մարտի 11-ին ստուգողական հանդիպում է անցկացրել Բելառուսի ընթացիկ առաջնությունում չորրորդ տեղը զբաղեցնող Մինսկի «Դինամոյի» հետ։

«Խիմկին» մի շարք գոլային պահեր է ունեցել, սակայն բելառուսական ակումբը հաղթել է նվազագույն հաշվով։ Հաղթական գնդակը 30-րդ րոպեին խփել է Կիբուկը։

Հայաստանի ազգային հավաքականի հենակետային կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը «Խիմկիի» մեկնարկային կազմում է եղել եւ մի քանի հեռահար հարվածներ է կատարել։ Եդիգարյանը խաղադաշտում անցկացրել է 82 րոպե։

Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Արտակ Ալեքսանյանը նույնպես ռուսական ակումբի մեկնարկային կազմում է եղել, սակայն փոխարինվել է 35-րդ րոպեին։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով