18:53  ,  11 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Ադրբեջանցի Շարիֆովը զրկեց Նուրմագոմեդովին բրոնզի հնարավորությունից

Հայաստանի ներկայացուցիչ Հաջիմուրադ Նուրմագոմեդովը զրկվեց Լոնդոնի Օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի 84 կգ քաշայինների մրցաշարում բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

Մեկնարկային գոտեմարտում 25-ամյա Նուրմագոմեդովը հաղթել էր 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, 2007թ. աշխարհի փոխչեմպիոն, տաջիկ Յուսուպ Աբդուսալոմովին, սակայն 1/8 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը պարտվել էր իրանցի Էհսան Նասեր Լաշղարին:

Եթե իրանցին դուրս գար եզրափակիչ, Նուրմագոմեդովը հնարավորություն կստանար պայքարել բրոնզի համար: Լաշղարին հասավ կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց ադրբեջանցի Շարիֆ Շարիֆովին: Ադրբեջանցի ըմբիշը դուրս եկավ եզրափակիչ, իսկ Հաջիմուրադ Նուրմագոմեդովը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում