18:35  ,  11 օգոստոսի, 2012

«Յուվենտուսն»՝ Իտալիայի սուպերգավաթակիր

Թուրինի «Յուվենտուսը» պատմության մեջ 5-րդ անգամ հռչակվեց ֆուտբոլի Իտալիայի սուպերգավաթակիր:

Պեկինում կայացած Իտալիայի Սուպերգավաթի խաղում թուրինյան ակումբը 4:2 հաշվով առավելության հասավ երկրի գավաթակիր «Նապոլիի» նկատմամբ:

Խաղի հաշիվը 27-րդ րոպեին բացեց «Նապոլիի» ուրուգվայցի ռմբարկու Էդիսոն Կավանին: 37-րդ րոպեին «Յուվենտուսի» նորեկ Կվադրո Ասամոան գեղեցիկ հարվածով հավասարեցրեց հաշիվը, սակայն րոպեներ անց Մակեդոնիայի ազգային հավաքականի առաջատար Գորան Պանդեւը դարձյալ առաջ մղեց նեապոլցիներին: 74-րդ րոպեին չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը խփեց թուրինյան ակումբի երկրորդ գնդակը: Հանդիպման վերջնամասում խաղադաշտից հեռացվեցին «Նապոլիի» խաղացողներ Գորան Պանդեւն ու Խուան Զունիգան եւ խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով:

Լրացուցիչ ժամանակում Իտալիայի չեմպիոնը եւս երկու գնդակ ուղարկեց 9 ֆուտբոլիստներով խաղացող «Նապոլիի» դարպասը՝ հաղթելով 4:2 հաշվով: Լրացուցիչ ժամանակում «Նապոլիի» իտալացի պաշտպան Կրիստիան Մաջոն գրավեց սեփական դարպասը, իսկ Չեռնոգորիայի հավաքականի հարձակվող Միրկո Վուչինիչը խփեց թուրինցիների չորրորդ գնդակը:

Իտալիայի Սուպերգավաթ

«Յուվենտուս» - «Նապոլի»՝ 4:2

Ասամոա, 37, Վիդալ, 74 (11մ.), Մաջո, 97 (ինքնագոլ), Վուչինիչ, 101 – Կավանի, 27, Պանդեւ, 41

Հեռացումներ՝ Պանդեւ, 86, Զունիգա, 90+2 (երկուսն էլ՝ «Նապոլի»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում