15:23  ,  11 օգոստոսի, 2012

«Զենիթը» հինգ գնդակ ուղարկեց «Սպարտակի» դարպասը

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության չորրորդ տուրի կենտրոնական խաղում Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» հինգ անպատասխան գնդակ ուղարկեց Մոսկվայի «Սպարտակի» դարպասը:

Սանկտ Պետերբուրգի «Պետրովսկի» ստադինում կայացած խաղում դուբլի հեղինակ դարձավ Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռոման Շիրոկովը: «Զենիթի» կազմում մեկական անգամ աչքի ընկան Մաքսիմ Կանուննիկովը, Վլադիմիր Բիստրովը եւ Վիկտոր Ֆայզուլինը: Դաշտի տերերի իտալացի պաշտպան Դոմենիկո Կրիշիտոն դարձավ երեք գոլային փոխանցման հեղինակ:

Խաղի 61-րդ րոպեին «Սպարտակի» կիսապաշտպան Դինյար Բիլյալետդինովը չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոցը, իսկ երկու րոպե անց կարմիր քարտի արժանացավ նրա թիմակից Էյդեն Մակգիդին:

Անցկացրած չորս խաղերից հետո Լուչիանո Սպալետիի թիմը 100 տոկոսանոց արդյունքով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Սպարտակը» 9 միավորով երկրորդ տեղում է:

Ռուսաստանի առաջնություն. 4-րդ տուր

«Զենիթ» - «Սպարտակ»՝ 5:0

Մաքսիմ Կանուննիկով, 15, Վլադիմիր Բիստրով, 52, Ռոման Շիրոկով, 61, 88, Վիկտոր Ֆայզուլին, 67 

Հեռացում՝ Էյդեն Մակգիդի, 63 («Սպարտակ»)

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում