14:55  ,  11 օգոստոսի, 2012

Պովետկինը ցանկանում է մենամարտել Կլիչկոյի ու Դեւիդ Հեյի հետ

Պատրաստ եմ մենամարտել Վլադիմիր Կլիչկոյի ու Դեւիդ Հեյի հետ, հայտարարել է WBA վարկածով չեմպիոն, ռուսաստանցի բռնցքամարտիկ Ալեքսանդր Պովետկինը:

«Ցանկանում եմ եւս մեկ մենամարտ անցկացնել այս տարի: Հիմա իմ գլխավոր նպատակը չեմպիոնական գոտին պահպանելն է: Ես միանշանակ պատրաստ եմ մենամարտել Վլադիմիր Կլիչկոյի հետ: Շատ կցանկանայի նաեւ Անգլիայում մենամարտ անցկացնել Դեւիդ Հեյի հետ: Դա շատ հետաքրքիր տարբերակ կլինի»,- 32-ամյա Պովետկինի խոսքը փոխանցում է Вoxingscene.com-ը:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Պովետկինի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի նախկին չեմպիոն, ամերիկացի Հասիմ Ռահմանը: Մենամարտը կկայանա սեպտեմբերի 29-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում