14:25  ,  11 օգոստոսի, 2012

Պրանդելին հրապարակել է Իտալիայի հավաքականի թարմացված կազմը

Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին հրապարակել է այն կազմը, որը կնախապատրաստվի օգոստոսի 15-ին Շվեյցարիայում կայանալիք անգլիացիների հետ ընկերական հանդիպմանը, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:

Դարպասապահներ. Անդրեա Կոնսիլի («Ատալանտա»), Մատիա Պերին («Ջենոա»), Սալվատորե Սիրիգու («Պարի Սեն Ժերմեն»): 

Պաշտպաններ. Ինյասիո Աբատե («Միլան»), Ֆրանչեսկո Աչերբի, Մատիա դե Սկիլյո (երկուսն էլ՝ «Միլան»), Դավիդե Աստորի («Կալյարի»), Ֆեդերիկո Բալցարետի («Ռոմա»), Դանիելե Գաստալդելո («Սամպդորիա»), Անջելո Օգբոնա («Տորինո»), Ֆեդերիկո Պելուզո («Ատալանտա»): 

Կիսապաշտպաններ. Ալբերտո Ակվիլանի («Ֆիորենտինա»), Դանիելե Դե Ռոսի («Ռոմա»), Ալեսանդրո Դիամանտի («Բոլոնիա»), Անտոնիո Նոչերինո («Միլան»), Անդրեա Պոլի («Սամպդորիա») Էսեկյել Սկելոտո («Ատալանտա»), Մարկո Վերատի («Պարի Սեն Ժերմեն»): 

Հարձակվողներ. Մարիո Բալոտելի («Մանչեսթեր Սիթի»), Մատիա Դեստրո («Ռոմա»), Ստեֆան Էլ Շաարավի («Միլան»), Մանոլո Գաբյադինի («Ատալանտա»): 

Ավելի վաղ Ռոյ Հոջսոնը հրապարակել էր Անգլիայի հավաքականի կազնը կազմը.

Դարպասապահներ. Ջո Հարտ («Մանչեսթեր Սիթի»), Ջեկ Բաթլենդ («Բիրմինգհեմ»), Ջոն Ռուդի («Նորվիչ»):

Պաշտպաններ. Լեյթոն Բեյնս, Ֆիլ Ջագելկա (երկուսն էլ` «Էվերտոն»), Ռայան Բերտրան, Գարի Կեհիլ (երկուսն էլ` «Չելսի»), Ստիվեն Կոկեր, Կայլ Ուոքեր (երկուսն էլ` «Տոտենհեմ»):

Կիսապաշտպաններ. Մայքլ Կերիկ, Թոմ Կլեւերլի, Էշլի Յանգ (բոլորը` «Մանչեսթեր Յունայթեդ»), Ֆրենկ Լեմպարդ («Չելսի»), Ադամ Ջոնսոն, Ջեյմս Միլներ (երկուսն էլ` «Մանչեսթեր Սիթի»), Ջեկ Լիվերմոր («Տոտենհեմ»), Ալեքս Օքսլեյդ Չեմբերլեն («Արսենալ»), Ջեկ Ռոդվել («Էվերտոն»):

Հարձակվողներ. Էնդի Քերոլ («Լիվերպուլ»), Ջերմեյն Դեֆո («Տոտենհեմ»), Դանիել Սթարիջ («Չելսի»), Թեո Ուոլքոթ («Արսենալ»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում