12:10  ,  11 օգոստոսի, 2012

Դատարանը Կախա Կալաձեին տուգանել է 10,3 միլիոն դոլար

Թբիլիսիի քաղաքացիական դատարանն օգոստոսի 10-ին 16 944 960 լարիով (10,3 միլիոն դոլար) տուգանել Վրաստանի ազգային հավաքականի եւ իտալական «Միլանի» նախկին ֆուտբոլիստ, պատգամավորության թեկնածու Կախա Կալաձեին կոալիցիային «անօրինական նվիրատվություն» անելու համար:

Բացի այդ, դատարանը կալանքի տակ է դրել Կալաձեին պատկանող 9 թանկարժեք ավտոմեքենաների վրա: Կալաձեի փաստաբանի խոսքով՝ վրացի ֆուտբոլիստի ամենաթանկ ավտոմեքենայի գինը 200 հազար դոլար է:

Կալաձեն տուգանքը պետք է մուծի 7 օրվա ընթացքում: Նա կարող է բողոքարկել դատարին որոշումը 48 ժամվա ընթացքում, գրում է civil.ge-ն:

Կախա Կալաձեն «Վրացական երազանք» ընդդիմադիր կուսակության անդամ է:

Հիշեցնենք, որ ֆուտբոլային կարիերայի ընթացքում 34-ամյա պաշտպանը հանդես է եկել Թբիլիսիի «Դինամոյում», Կիեւի «Դինամոյում», իտալական «Միլանում» եւ «Ջենոայում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում