11:46  ,  11 օգոստոսի, 2012

Մահացել է «Սիտրոենի» հայտնի ավտոարշավորդը

2012 թվականի օգոստոսի 10-ին մահացել է ռալիի Ֆրանսիայի բազմակի չեմպիոն, «Սիտրոեն» թիմի ֆրանսիացի ավտոարշավորդ Ֆիլիպ Բուգալսկին:

49-ամյա Բուգալսկին ռալիի աշխարհի 7-ակի չեմպիոն, ֆրանսիացի Սեբաստյեն Լյոբի թիմակիցն էր: Նա WRC փուլերի հաղթող էր:

Lamontagne.fr-ը գրում է, որ ֆրանսիացի ավտոաարշավորդը մահացել է ծառից ընկնելու հետեւանքով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում