10:22  ,  11 օգոստոսի, 2012

Ոստիկանությունը ձերբակալել է «Սպարտակի» եւ «Զենիթի» երկրպագուներին

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության չորրորդ տուրի՝ «Զենիթ» - «Սպարտակ» խաղից առաջ խմբակային բախում է տեղի ունեցել երկու թիմերի երկրպագուների միջեւ:

Սանկտ Պետերբուրգի ոստիկանությունը ձերբակալել է 15 ֆանատների: Երկու խումբ երկրպագուներ հավաքվել են Կարպինսկի փողոցի անկյունում: Տեղի է ունեցել խմբակային բախում, որին մասնակցել են 60 երիտասարդներ: Նրանց մի մասին հաջողվել է փախչել, իսկ մյուսները տեղափոխվել են ոստիկանական բաժանմունք, գրում է «Чемпионат. com»-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում