12:31  AMT,  10 օգոստոսի, 2012

Հենրիխ Մխիթարյան. Կարող էի մասնակցել Օլիմպիական խաղերի 100 մետր վազքի մրցումներին

Ուկրաինական «Спорт Экспресс» թերթի վարկածով ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Ուկրաինայի առաջնության՝ հուլիս ամսվա լավագույն խաղացող:

Հաղթանակից հետո Մխիթարյանը կիսվել է տպավորություններով:

«Կարծում եմ՝ հուլիսը բավականին հաջող ամիս էր։ Մեկ ամսվա ընթացքում «Շախտյորը» դարձավ Ուկրաինայի սուպերգավաթակիր, ինչպես նաեւ հաղթեց առաջնության երեք խաղերում։ Իմ խաղից եւս գոհ եմ, ամեն ինչ լավ է։

«Շախտյորում» իմ դիրքում կարող են հանդես գալ չորս ֆուտբոլիստներ՝ Ալեքս Տեյշեյրան, Էդուարդոն, Մարկո Դեւիչը եւ Իլսինյոն: Այնպես որ թիմում լուրջ մրցակցություն կա»,- Մխիթարյանի խոսքը փոխանցում է «Спорт Экспресс»-ը:

22-ամյա կիսապաշտպանը կարծիք է հայտնել նաեւ Լոնդոնում ընթացող 30-րդ Օլիմպիական խաղերի մասին. «Հնարավորության դեպքում հետեւում եմ Լոնդոնի Օլիմպիական խաղերին, հատկապես՝ Հայաստանի մարզիկների ելույթներին։ Հեռարձակումները դիտում եմ ինչպես հեռուստացույցով, այնպես էլ համացանցում։ Հայաստանի պատվիրակությունը դեռ երկու բրոնզե եւ մեկ արծաթե մեդալ ունի: Հուսով եմ՝ մինչեւ Խաղերի ավարտը նոր հաջողություններ կունենանք»:

Հարցին, թե ֆուտբոլից բացի, ո՞ր մարզաձեւում կարող էիր հանդես գալ, Մխիթարյանը պատասխանել է. «Կարծում եմ՝ ոչ մեկում։ Չնայած, կարող էի 100 մետր վազել (ծիծաղում է)։ Սակայն դժվար թե մեդալի հավակնություններ ունենայի: Հետեւել եմ նաեւ ԱՄՆ – Արգենտինա բասկետբոլային հանդիպմանը: Ամերիկացիները ցուցադրեցին դիտարժան խաղ՝ հաղթեցլով խոշոր հաշվով: Ինձ դուր է գալիս Կոբի Բրայանտի խաղը»,- ավելացրել է Մխիթարյանը:

NEWS.am Sport


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Ֆեյսբուք
  • Հարցում
Ո՞ր թիմը կդառնա ֆուտբոլի 2014թ. աշխարհի չեմպիոն
Բրազիլիա
Արգենտինա
Իսպանիա
Գերմանիա
Իտալիա
Անգլիա
Ֆրանսիա
Այլ հավաքական
  • Վիճակագրություն
  • Արխիվ