20:55  ,  29 հունիսի, 2018

Ֆերնանդո Տորեսը կարող է տեղափոխվել ճապոնական ակումբ  

Մադրիդի «Աթլետիկոյի » և Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆերնանդո Տորեսը կարող է կարիերան շարունակել Ճապոնիայում։

34-ամյա ֆուտբոլիստը բանակցում է «Սեգան Տոսու» ակումբի հետ, հայտնում է Sport.es-ը։ Եթե կողմերը համաձայնության գան, ապա Տորեսը կստորագրի 3 տարվա պայմանագիր։ Իսպանացու տարեկան աշխատավարձը կկազմի 6,2 միլիոն եվրո ։

Տորեսը նախորդ 2 մրցաշրջանում խաղում էր «Աթլետիկոյի» կազմում։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով