Ստամբուլում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանը նվաճել է 5 մեդալ։
Ազատ ոճի ըմբիշների պայքարում բրոնզե մեդալակիրներ են դարձել 70 կգ քաշային Գևորգ Մխեյանը և 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը, հաղորդում է Սպորտի նախարարության մամուլի ծառայությունը:
Հունահռոմեական ոճի ըմբիշների մրցաշարում երրորդ տեղն էին գրավել 55 կգ քաշային Նորայր Հախոյանը, 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը և 72 կգ քաշային Արման Բաղդասարյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում