21:48  ,  10 մարտի, 2012

Ստամբուլ. Եվս մեկ համաշխարհային ռեկորդ

Ստամբուլում ընթացող աթլետիկայի աշխարհի ձմեռային առաջնության երկրորդ օրը դարձյալ աշխարհի ռեկորդ գրանցվեց բազմամարտում: Տղամարդկանց յոթամարտում ամերիկացի Էշթոն Իթոնը չեմպիոնի տիտղոսը նվաճեց` բարելավելով նախկին ռեկորդը: Առաջին օրը ուկրաինացի Նատալիա Դոբրինսկայան էր հնգամարտում ոսկե մեդալը նվաճել աշխարհի ռեկորդով:

Եռացատկ (կանայք)

1. Յամիլ Ալդամա (Մեծ Բրիտանիա) - 14.82 մետր

2. Օլգա Ռիպակովա (Ղազախստան) - 14.63

3. Մաբել Գեյ (Կուբա) - 14.29

Ձողացատկ (տղամարդիկ) 

1. Ռենադ Լավիլենյե (Ֆրանսիա) - 5.95 մետր

2. Բյորն Օտտո (Գերմանիա) - 5.80

3. Բրեդ Ուոլքեր (ԱՄՆ) - 5.80

1500 մետր վազք (կանայք) 

1. Գենզեբե Դիբաբա (Եթովպիա) - 4:05.78

2. Մարիեմ Սելսուլի (Մարոկկո) - 4:07.78

3. Ասլի Ալփթեքին (Թուրքիա) - 4:08.74

400 մետր  վազք (կանայք)

1. Սանիա Ռիչարդս (ԱՄՆ) - 50.79

2. Ալեքսանդրա Ֆիդորիվա (Ռուսաստան) - 51.76

3. Նատաշա Հաստիգս (ԱՄՆ) - 51.82

1500 մետր վազք (տղամարդիկ)

1. Աբդալատի Իգույդեր (Մարոկկո) - 3:45.21

2. Իլհամ Թանույ (Թուրքիա) - 3:45.35

3. Մեկոնեն Գեբրեմեդին (Եթովպիա) - 3:45.90

Գնդի հրում (կանայք) 

1. Վալերիա Ադամս (Նոր Զելանդիա) - 20.54 մետր

2. Նադիա Օստապչուկ (Բելառուս) - 20.42

3. Միշել Քարտեր (США) - 19.58

Յոթամարտ (տղամարդիկ)

1. Էշթոն Իթոն (ԱՄՆ) – 6645 միավոր (աշխարհի ռեկորդ)

2. Ալեքսեյ Կասյանով (Ուկրաինա) – 6071

3. Արտյոմ Լուկյանենկո (Ռուսաստան) – 5969

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով