16:22  ,  4 օգոստոսի, 2012

Խրիստո Ստոիչկովը կդառնա ԲԿՄԱ-ի նախագահը

Կատալոնական «Բարսելոնայի» եւ ֆուտբոլի Բուլղարիայի ազգային հավաքականի նախկին խաղացող Խրիստո Ստոիչկովն առաջիկայում կզբաղեցնի Սոֆիայի ԲԿՄԱ-ի նախագահի պաշտոնը: Այդ մասին հայտարարել է Բուլղարիայի 31-ակի չեմպիոնի ղեկավարներից մեկը, գրում է Eurosport-ը:

Հիշեցնենք, որ այս պահին 46-ամյա լեգենդար բուլղարացին զբաղեցնում է Լովեչ քաղաքը ներկայացնող «Լիտեքս» ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում