Ֆրանսիայի ընթացիկ առաջնության լավագույն ֆուտբոլիստի կոչման համար կպայքարեն 4 խաղացողներ, գրում է TF1-ը:
Թեկնածուների թվում ընդգրկվել են չեմպիոնի տիտղոսը ժամանակից շուտ ապահոված ՊՍԺ-ի հարձակվողներ Նեյմարը, Կիլիան Մբապեն, Էդինսոն Կավանին ու «Մարսելի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆլորիան Տովենը:
Հաղթողի անունը հայտնի կդառնա մայիսի 13-ին կայանալիք արարողությունում, որը նվիրված կլինի Ֆրանսիայի առաջնության ավարտին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում