15:26  ,  4 օգոստոսի, 2012

«Զենիթը» երեք գնդակ ուղարկեց ԲԿՄԱ-ի դարպասը

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության երրորդ տուրում Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» մրցակցի խաղադաշտում 3:1 հաշվով առավելության հասավ Մոսկվայի ԲԿՄԱ-ի նկատմամբ:

Հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում: «Զենիթի» կազմում դուբլի հեղինակ դարձավ 36-ամյա կիսապաշտպան Սերգեյ Սեմակը, մեկ անգամ էլ աչքի ընկավ ռուս հարձակվող Ալեքսանդր Կերժակովը, ով անվրեպ իրացրեց 11 մետրանոցը: ԲԿՄԱ-ի գոլն իր անվան դիմաց գրանցեց Ճապոնիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կեյսուկե Հոնդան:

Երրորդ տուրից հետո «Զենիթը» 100 տոկոսանոց ցուցանիշով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Բանակայինները երեք միավորով 12-րդ տեղում են:

Ռուսաստանի առաջնություն. 3-րդ տուր

ԲԿՄԱ – «Զենիթ»՝ 1:3

Հոնդա, 43, Սեմակ, 10, 32, Կերժակով, 14 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում