12:08  ,  4 օգոստոսի, 2012

Ֆերնանդինյոն կմնա «Շախտյորում» մինչեւ 2016թ.

Ես կխաղամ «Շախտյորում» մինչեւ պայամանագրիս ավարտը, հայտարարել է Բրազիլիայի ազգային հավաքականի 27-ամյա կիսապաշտպան Ֆերնանդինյոն, ում պայմանագիրը «Շախտյորի» հետ ավարտվում է 2016 թվականի ամռանը:

«Ես կխաղամ «Շախտյորում» մինչեւ պայամանագրիս ավարտը: Մինչեւ այդ չեմ տեղափոխվի եվրոպական որեւէ ակումբ: Ես Բրազիլիայի հավաքականից հրավեր չեմ ստացել օգոստոսի 15-ին կայնալիք Շվեդիայի թիմի հետ խաղին մասնակցելու համար, սակայն վստահ եմ, որ առաջիկայում նոր առաջարկներ կստանամ ազգային թիմից: Վերջնական որոշումը մարզիչինն է: Ես իրավունք չունեմ մեկնաբանել նրա որոշումը»,- Ֆերնանդինյոյի խոսքը փոխանցում է «Чемпионат.com»-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում