10:11  ,  4 օգոստոսի, 2012

Աբիդալը «Բարսելոնայի» հետ մեկնել է Փարիզ

Ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Էրիկ Աբիդալը «Բարսելոնայի» հետ մեկնել է Փարիզ, որտեղ կատալոնական ակումբն ընկերական հանդիպում կանցկացնի «Պարի Սեն Ժերմենի» հետ, տեղեկացնում է Goal.com-ը:

32-ամյա ֆրանսիացին լյարդի փոխպատվաստման վիրահատության էր ենթարկվել ապրիլին, սակայն բժիշկները վստահեցնում են, որ նա շուտով կարող է խաղադաշտ դուրս գալ:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ու «Պարի Սեն Ժերմենն» ընկերական հանդիպում կանցկացնեն օգոստոսի 4-ին: Խաղը կկայանա Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադինում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում