09:50  ,  4 օգոստոսի, 2012

Ռոնալդուն կարող է չերկարաձգել պայմանագիրը «Ռեալի» հետ

Ֆուտբոլի Պորտուգալիայի ազգային հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշիանու Ռոնալդուն չի շտապում նոր պայմանագիր կնքել Արքայական ակումբի հետ: Պորտուգալացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2015-ի հունիսը:

Իսպանական լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, որ եվրոպական մի շարք ակումբներ պատրաստ են հսկայական գումարներ առաջարկել 27-ամյա պորտուգալացուն: Ռոնալդուին խոստացել են, որ նա կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը Ռոնալդուի հետ քննարկել է նրա ապագայի հարցը: Կեղմերը դեռ փոխահամաձայանության չեն եկել, գրում է Sport.es-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում