13:59  ,  10 մարտի, 2012

Մոուրինյոն նոր պայմանագիր կկնքի «Ռեալի» հետ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ չի պատրաստվում վերադառնալ Լոնդոնի «Չելսի»:

«Ես պատրաստվում են նոր պայմանագիր կնքել «Ռեալի» հետ: Ես կցանկանայի իմ անունը գրել ակումբի պատմության մեջ: Այս թիմի մի մասը լինելն ինձ համար ֆանտաստիկ փորձառություն է: Անմոռանալի ժամանակներ են ինձ համար: Ես այստեղ երջանիկ եմ: Զգում եմ ակումբի ղեկավարության եւ երկրպագուների աջակցությունը: Ես իմ ապագան տեսնում են «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում», - Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով