Ֆրանսիայի առաջնության 25-րդ տուրում առաջատար ՊՍԺ-ն մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Թուլուզի» հետ եւ հաղթեց 1:0 հաշվով:
68-րդ րոպեին արգենտինացի Անխել Դի Մարիայի փոխանցումից հետո աչքի ընկավ բրազիլացի Նեյմարը:
ՊՍԺ-ն մրցաշարային աղյուսակը գլխավորում է 65 միավորով եւ 13 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Մարսելի» նկատմամբ: «Թուլուզը» 26 միավորով 15-րդն է:
Ֆրանսիայի առաջնություն, 25-րդ տուր
«Թուլուզ» - ՊՍԺ՝ 0:1
Նեյմար, 68
Ֆոտո՝ twitter.com/PSG
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում