23:21  ,  9 մարտի, 2012

Ստամբուլ. Աշխարհի չեմպիոնի տիտղոսը` ռեկորդային արդյունքով

Ուկրաինացի Նատալիա Դոբրինսկայան նվաճեց Ստամբուլում ընթացող աթլետիկայի աշխարհի 14-րդ ձմեռային առաջնության կանանց հնգամարտի ոսկե մեդալը` սահմանելով աշխարհի ռեկորդ:

60 մետր արգելավազքի, բարձրացատկի, գնդի հրման, հեռացատկի եւ 800 մետր վազքի արդյունքների գումարում յոթամարտի օլիմպիական չեմպիոնը հավաքեց 5013 միավոր: Նախորդ ձմեռային ռեկորդը (4991 միավոր) 1992-ին սահմանել էր ռուսաստանցի Իրինա Բելովան:

Երկրորդ տեղը գրավեց բրիտանացի Ջեսիկա Էնիսը, երրորդ տեղը` լիտվացի Աուստրա Սկույտեն: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով