23:13  ,  9 մարտի, 2012

Ստամբուլ. Ռայան Ուիթինգը` գնդի հրման աշխարհի չեմպիոն

Ստամբուլում մեկնարկած աթլետիկայի աշխարհի 14-րդ ձմեռային առաջնության գնդի հրման մրցումներն ավարտվեցին ամերիկացի Ռայան Ուիթինգի հաղթանակով:

Ամառային առաջնությունում 7-րդ արդյունքը ցույց տված Ուիթինգը Ստամբուլում լավագույն փորձի ժամանակ գունդը հրեց ուղիղ 22 մետր: Արծաթե մեդալը նվաճեց գերմանացի Դավիդ Շտորլը` 21,88 մ, բրոնզե մեդալը` լեհ Թոմաշ Մաեւսկին` 21,72 մ:

Աշխարհի առաջնության բացման արարողությանը ներկա է եղել նաեւ Թուրքիայի վարչապետ Էրդողանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով