Ֆուտբոլի Արեւմտյան Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Գյումրիի «Շիրակի», գերմանական «Ֆորտունայի» (Քյոլն), շվեյցարական «Յանգ Բոյզի», «Սերվետի» եւ «Արաուի» նախկին պաշտպան Հարություն Վարդանյանը, հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Որպես երկրորդ մարզիչ Հարություն Վարդանյանին կօգնի Արայիկ Ադամյանը, իսկ Թյերի Կլեմենտեն նշանակվել է թիմի պատվիրակ:
Այս օրերին Արեւմտյան Հայաստանի հավաքականը հավաք է անցնում Ֆրանսիայի հարավում գտնվող Մոն-դե-Մարսանում: Վարդանյանը վերջին տարիներին բնակվում է Ֆրանսիայում
Հիշեցնենք, որ Արեւմտյան Հայաստանի հավաքականը մասնակցելու է 2018-ի հունիսին Լոնդոնում կայանալիք չճանաչված երկրների աշխարհի առաջնությանը, որում կմրցի Պենջաբի, Ճապոնիայի միավորված կորեացիների եւ Կաբիլիայի թիմերի հետ: Հայկական թիմն այդ մրցաշարին մասնակցել էր նաեւ 2016-ին Աբխազիայում, որտեղ գրավել էր 6-րդ տեղը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում