19:50  ,  29 հուլիսի, 2012

«Փյունիկը» չնկատեց «Բանանցին»

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրում «Փյունիկը» հյուրընկավելիս երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Բանանցի» դարպասը։

Խաղի հաշիվը 33-րդ րոպեին բացեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը։ Երկու րոպե անց «Փյունիկի» առավելությունը կրկնապատկեց Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Կամո Հավհաննիսյանը, ով հանդիպման վերջնամասում նաեւ երրորդ գնդակն ուղարկեց «Բանանցի» դարպասը։

Կապանի «Գանձասարը» Արտաշես Զաքարյանի եւ Ռեջիլիո Զեեդորֆի խփած գոլերի շնորհիվ 2։0 հաշվով հաղթեց Երեւանի «Ուլիսին», իսկ Գյումրիի «Շիրակը» մրցակից խաղադաշտում պարտության մատնեց հետնապահ «Արարատին»՝ 2։0։ «Շիրակին» հաղթանակ պարգեւեցին Ֆոֆանա Բեկոյի եւ Լամին Յորոյի դիպուկ հարվածները։

Հայաստանի առաջնություն. 16-րդ տուր

«Բանանց» - «Փյունիկ»՝ 0։3

Արթուր Եդիգարյան, 33, Կամո Հովհաննիսյան, 35, 83

Հեռացում՝ Արտաշես Առաքելյան, 68 («Բանանց»)

«Ուլիս» - «Գանձասար»՝ 0։2

Արտաշես Զաքարյան, 57, Ռեջիլիո Զեեդորֆ, 62

«Արարատ» - «Շիրակ»՝ 0։2

Ֆոֆանա Բեկո, 69, Լամին Յորո, 77

«Իմպուլս» - «Միկա»՝ 2։1

Վահագն Այվազյան, 14, Նորայր Գյոզալյան, 87 – Արեգ Ազատյան, 28

                              Մրցաշարային աղյուսակ

                                                                    Խաղ       միավոր       խ/գ            բ/գ

1.

Միկա

 16

35

 30

18

2.

Շիրակ

 16

35

 28

14

3.

Իմպուլս

 16

29

 29

23

4.

Գանձասար

 15

24

 16

10

5.

Փյունիկ

 15

24

 30

20

6.

Ուլիս

 16

16

 19

23

7.

Բանանց

 16

12

 17

 29

8.

Արարատ

 16

5

 8

 40

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում