19:28  ,  29 հուլիսի, 2012

«Սպարտակը» կամային հաղթանակ տարավ «Վոլգայի» նկատմամբ

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության երկրորդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» սեփական խաղադաշտում 2։1 հաշվով հաղթեց Նիժնի Նովգորոդի «Վոլգային»։

33-րդ րոպեին ռուսաստանցի հարձակվող Ալեքսեյ Սապոգովն առաջ մղեց «Վոլգային», սակայն երկրորդ խաղակեսում դաշտի տերերը երկու գոլ խփեցին՝ տանելով կամային հաղթանակ։ «Սպարտակի» կազմում աչքի ընկան Իռլանդիայի հավաքականի կիսապաշտպան Էյդեն Մակգիդին ու ռուս կիսապաշտպան Դմիտրի Կոմբարովը, ով «Վոլգայի» դարպասը գրավեց խաղի վերջին րոպեին։

Արթուր Սարկիսովի անունը բացակայում էր «Վոլգայի» հայտացուցակից։ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը հուլիսի 28-ին մասնակցել էր «Վոլգայի» երիտասարդական թիմի հանդիպմանը։

Ռուսաստանի առաջնություն. 2-րդ տուր

«Սպարտակ» - «Վոլգա»՝ 2։1

Մակգիդի, 69, Կոմբարով, 90 (11մ.) – Սապոգով, 33

«Ռուբին» - «Ալանիա»՝ 3։1

Նատխո, 18, (11մ.), 48, Դյադյուն, 90 – Նեկո, 79 (11մ.)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում