19:03  ,  29 հուլիսի, 2012

Հեմիլթոնը՝ Հունգարիայի Մեծ մրցանակի հաղթող

«Մաքլարենի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը հաղթող է ճանաչվել Ֆորմուլա-1-ի Հունգարիայի Մեծ մրցանակի մրցումներում։

Բրիտանացին մեկ վայրկյանով գերազանցել է իր հիմնական մրցակից Կիմի Ռայկոնենին («Լոթուս»)։

Լավագույն եռյակը եզրափակել է «Լոթուս» թիմի ավտոարշավորդ Ռոմեն Գրոժան, ով առաջ է անցել Սեբաստյան Ֆիտելից («Ռեդ Բուլ»)։ Իսպանացի Ֆերնանդո Ալոնսոն հայտնվել է 5-րդ տեղում։

Հունգարիայի Մեծ մրցանակ

1. Լյուիս Հեմիլթոն («Մաքլարեն») – 69 շրջան
2. Կիմի Ռայկոնեն («Լոթուս») +1,0
3. Ռոմեն Գրոժան («Լոթուս») +10,5
4. Սեբաստյան Ֆիտել («Ռեդ Բուլ») +11,6
5. Ֆերնանդո Ալոնսո («Ֆերարի») +26,6
6. Ջենսոն Բատոն («Մաքլարեն») +30,2
7. Բրունո Սենա («Ուիլյամս») +33,8
8. Մարկ Ուեբեր («Ռեդ Բուլ») +34,4
9. Ֆելիպե Մասա («Ֆերարի») +38,3
10. Նիկո Ռոսբերգ («Մերսեդես») +51,2
11. Նիկո Հյուլկենբերգ («Ֆորս Ինդիա») +57,2
12. Պոլ դի Ռեստա («Ֆորս Ինդիա») +62,8
13. Պաստոր Մալդոնադո («Ուիլյամս») +63,6
14. Սերխիո Պերես («Զաուբեր») +64,4
15. Դանիել Ռիկարդո («Տորո Ռոսո») +1 շրջան
16. Ժան Էրիկ Վերն («Տորո Ռոսո») +1 շրջան
17. Հեյկի Կովալայնեն («Կատերհեմ») +1 շրջան
18. Կամուն Կոբայասի («Զաուբեր») +2 շրջան
19. Վիտալի Պետրով («Կատերհեմ») +2 շրջան
20. Շարլ Պիկ («Մարուսյա») +2 շրջան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում