14:43  ,  29 հուլիսի, 2012

«Կասաբլանկա» – «Բարսելոնա»՝ 0:8

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» հուլիսի 28-ին ընկերական խաղում ութ անպատասխան գնդակ է ուղարկել Մարոկկոն ներկայացնող «Կասաբլանկա» ակումբի դարպասը:

Կատալոնացիների կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Լիոնել Մեսին: Ալեքսիս Սանչեսը խփել է երկու գնդակ, իսկ Դանիել Ալվեշը, Սերխիո Բուսկետսը եւ 18-ամյա Ժերար Դեուլոֆուեն աչքի են ընկել մեկական անգամ:

Իտալական «Միլանը» ԱՄՆ-ում նվազագույն հավով հաղթել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր Լոնդոնի «Չելսիին»: Միլանցիներին հաղթանակ է պարգեւել հոլանդացի կիսապաշտպան Ուրբի Էմանուելսոնի դիպուկ հարվածը:

Ընկերական հանդիպումներ

«Կասաբլանկա» (Մարոկկո) – «Բարսելոնա» (Իսպանիա) - 0:8

Ալեքսիս Սանչես, 13, 41, Լիոնել Մեսի, 34, 38, 45, Դանիել Ալվեշ, 58, Սերխիո Բուսկետս, 87, Ժերար Դեուլոֆուե, 89

«Չելսի» (Անգլիա) – «Միլան» (Իտալիա) - 0:1

Ուրբի Էմանուելսոն, 68


 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում