13:39  ,  29 հուլիսի, 2012

Իբրահիմովիչը ՊՍԺ-ում նորամուտը նշեց գոլով

ԱՄՆ-ում հավաք անկացնող ֆրանիական «Պարի Սեն Ժերմենը» հուլիսի 28-ին Վաշինգթոնում ընկերական հանդիպում է անցկացրել ամերիկյան «Դի Սի Յունայթդի» հետ: Խաղն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1:

Հանդիպման 3-րդ րոպեին Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը բացել է հաշիվը՝ խփելով իր առաջին գնդակը «Պարի Սեն Ժերմենի» կազմում: 30-ամյա հարձակվողն իր նորամուտն էր նշում ֆրանսիական ակումբի կազում: 33-րդ րոպեին Դե Ռոսարիոն խփել է ամերկացիների պատասխան գնդակը՝ ձեւակերպելով հանդիպման վերջնական հաշիվը:

Ընկերական հանդիպում

«Դի Սի Յունայթեդ» - «Պարի Սեն Ժերմեն»՝ 1:1

Դե Ռոսարիո, 33 (11մ.) – Իբրահիմովիչ, 3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում