13:05  ,  29 հուլիսի, 2012

Մոուրինյոն անձամբ է զանգահարել «Տոտենհեմի» նախագահին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն զանգահարել է Լոնդոնի «Տոտենհեմի» նախագահ Դանիել Լեւիին եւ քննարկել է Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչի տեղափոխության հարցը, գրում է The Sun-ը:

Մոուրինյոն ցանկանում է անգլիացիների հետ փոխհամաձայնության գալ մինչեւ ամերիկյան շրջագայության ավարտը, սակայն «Տոտենհեմի» ղեկավարներին չի գոհացնում Արքայական ակումբի առաջարկած գումարը:

Լոնդոնյան ակումբը Մոդրիչի համար պահանջում է 45 միլիոն եվրո, իսկ «Ռեալն» առաջարկում է 35 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ «Ռեալն» այս օրերին հավաք է անցկացնում ԱՄՆ-ում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով