01:14  ,  29 հուլիսի, 2012

«Լիոնը»՝ Ֆրանսիայի սուպերգավաթակիր

Ֆուտբոլի Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղում երկրի գավաթակիր «Լիոնը» հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց երկրի չեմպիոն «Մոնպելյեին»:

Նյու Յորքի Red Bull Arena ստադինում կայացած հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով: Նշանակվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշար, որն ավելի դիպուկ իրացրեցին «Լիոնի» ֆուտբոլիստները:

Հանդիպման հիմանական ժամանակում «Մոնպելյեից» աչքի ընկան նիգերիացի հարձակվող Ջոն Ուտական ու արգենտինացի ռմբարկու Էմանուել Հերեյրան: «Լիոնի» կազմում մեկական գնդակ խփեցին ֆրանսիացի հարձակվողներ Բաֆետիմբի Գոմիսն ու Ջիմի Բրիանը:

Ֆրանսիայի Սուպերգավաթ

«Մոնպելյե» - «Լիոն»՝ 2:2

11 մետրանոցներ՝ 2:4

Ջոն Ուտակա, 27, Էմանուել Հերեյրա, 56 (11մ.) – Բաֆետիմբի Գոմիս, 44, Ջիմի Բրիան, 77

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում