00:51  ,  29 հուլիսի, 2012

«Սելթիկ» - «Ինտեր»՝ 1:1, «Հերտա» - «Յուվենտուս»՝ 0:2

Հուլիսի 28-ին իտալական «Ինտերն» ու «Յուվենտուսն» ընկերական հանդիպումներ են անցկացրել:

Թուրինցիները մրցակցի խաղադաշտում երկու անպատասխան գնդակ են ուղարկել Բեռլինի «Հերտայի» դարպասը, իսկ միլանցիները հյուրընկալվելիս ոչ ոքի են խաղացել շոտլանդական «Սելթիկի» հետ՝ 1:1:

«Յուվենտուսին» հաղթանակ են պարգեւել Ալեսանդրո Մատրիի եւ Միլոշ Կրասիչի դիպուկ հարվածները, իսկ «Ինտերը» պարտությունից խուսափել է Ռոդրիգո Պալասիոյի խփած գոլի շնորհիվ:

Ընկերական հանդիպումներ

«Սելթիկ» - «Ինտեր»՝ 1:1

Կրիս Կոմոնս, 41 – Ռոդրիգո Պալասիո, 89

«Հերտա» - «Յուվենտուս»՝ 0:2

Ալեսանդրո Մատրի, 21 Միլոշ Կրասիչ, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում