Գեղասահքի Հայաստանի հավաքականի առաջատարներից Անաստասիա Գալուստյանը Մոսկվայում անցկացված Rostelecom Cup մրցաշարում հանդես գալուց հետո հայտնել է, թե ինչու է ժամանակից շուտ ավարտում մրցաշրջանը:
«Սա իմ վերջին մեկնարկն էր, որոշել եմ ավարտել մրցաշրջանը: Չկա ոչ մի տեղաշարժ, ես ամեն անգամ անհաջող եմ հանդես գալիս: Այս տարի ոչ մի անգամ անթերի հանդես չեմ եկել կարճ ծրագրում: Ցանկանում եմ փոխել ինչ-որ բան, որպեսզի ավելի հաջող հանդես գամ: Պարզապես ցանկանում եմ ընդմիջում վերցնել: Գուցե դրանից հետո կլինի նոր շնչառություն: Կարիերան ավարտելու մասին խոսք չի գնում: Եթե ունենայի լուրջ վնասվածք, գուցե՝ այո, սակայն ինձ մոտ միայն ոտքս է ցավում»,- 18-ամյա Գալուստյանի խոսքը մեջբերում է Р-Спорт-ը:
Հիշեցնենք որ Rostelecom Cup-ում Գալուստյանը ազատ ծրագրում հավաքել էր 154,90 միավոր եւ գրավել վերջին՝ 12-րդ տեղը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում