17:28  ,  27 հուլիսի, 2012

Նասրին ու Մենեզը որակազրկվել են

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն որոշում է ընդունել ազգային հավաքականի խաղացողներ Սամիր Նասրիի, Յան Մվիլայի, Ժերեմի Մենեզի եւ Հաթեմ Բեն Արֆայի վերաբերյալ։ Այս ֆուտբոլիստները ոչ մարզական վարքով աչքի էին ընկել Եվրոպայի առաջնության ժամանակ։

Սամիր Նասրին որակազրկվել է երեք խաղով։ Նա բաց կթողնի օգոստոսի 15-ին կայանալիք Ֆրանսիա – Ուրուգվայ ընկերական հանդիպումը եւ 2014թ. աշխարհի առաջնության ընտրական հանդիպումները Ֆինլանդիայի եւ Բելառուսի թիմերի հետ։

Ժերեմի Մենեզը որակազրկվել է մեկ խաղ։ Յան Մվիլան ու Հաթեմ Բեն Արֆան չեն որակազրկվել։ Նրանք խիստ նկատողություն են ստացել, հաղորդում է L'Equipe-ը։

Հիշեցնենք, որ Նասրին Եվրո-2012-ի խմբային մրցաշարի՝ Ֆրանսիա – Իսպանիա հանդիպումից հետո հայհոյել էր լրագրողի։ Մվիլան ու Բեն Արֆան վիճել էին թիմի այն ժամանակվա գլխավոր մարզիչ Լորան Բլանի հետ, իսկ Մենեզը կոպտել էր հավաքականի դարպասապահ Ուգո Լյորիսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով