13:54  ,  27 հուլիսի, 2012

Նասրին, Բեն Արֆան, Մենեզն ու Մվիլան կպատժվեն

Ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային հավաքականի եւ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սամիր Նասրին հուլիսի 27-ին լքել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքը եւ չի մեկնաբանել իր արարքը:

Ֆրանսիայի ազգային հավաքականի չորս ֆուտբոլիստներ՝ Սամիր Նասրին, Յան Մվիլան, Ժերեմի Մենեզն ու Հաթեմ Բեն Արֆան հուլիսի 27-ին պետք է բացատրություն տային Եվրո-2012-ում դրսեւորած ոչ մարզական վարքի համար:

Հիշեցնենք, որ Նասրին վիրավորել էր լրագրողին, Մվիլան ու Բեն Արֆան վիճել էին հավաքականի գլխավոր մարզիչ Լորան Բլանի հետ, իսկ Մենեզը կոնֆլիկտ էր ունեցել թիմի ավագ Ուգո Լյորիս հետ:

Մենեզն ընդհանրապես չի ներկայացել հանդիպմանը, նրա փոխարեն եկել է ֆուտբոլիստի փաստաբանը:

Բոլոր չորս ֆուտբոլիստներին որակազրկում եւ մեծ տուգանք է սպառվում, գրում է sport24.fr-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով