10:35  ,  27 հուլիսի, 2012

Արթուր Սարկիսով. Միշտ երազել եմ հանդես գալ Ռուսաստանի Պրեմյեր լիգայում

«Վոլգա» տեղափոխվելը մեծ առաջընթաց էր ինձ համար, հայտարարել է Նիժնի Նովգորոդի «Վոլգայում» վարձավճարով հանդես եկող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, ում տրանսֆերային իրավունքը պատկանում է Մոսկվայի «Լոկոմոտիվին»:

«Վոլգա» տեղափոխվելը մեծ առաջընթաց էր ինձ համար: Միշտ երազել եմ հանդես գալ Ռուսաստանի Պրեմյեր լիգայում: Կձգտեմ, կաշխատեմ լավագույն որակներս դրսեւորելու համար: «Վոլգան» մարտունակ թիմ է: Նախորդ մրցաշրջանում մի քանի հանդիպումներ եմ դիտել նրա մասնակցությամբ: Թիմի տղաները միշտ մարտական են տրամադրվում խաղերին:

Ես դեռ չեմ խաղացել «Սպարտակի» դեմ: Կցանկանայի «Վոլգայում» նորամուտս նշել հենց «Սպարտակի» հետ խաղում: Սակայն ես դեռ նոր եմ միացել թիմին եւ չեմ կարող ասել՝ դուրս կգամ խաղադաշտ «Լուժնիկիում», թե՝ ոչ: Կարծում եմ՝ մեր թիմը կարող է լուրջ դիմադրություն ցույց տալ ուժեղ մրցակցին»,- Սարկիսովի խոսքը փոխանցում է «Советский Спорт»-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում