11:23  ,  9 մարտի, 2012

Ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլային մարզիչների վարկանիշ

Աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչների վարկանիշը գլխավորում է Մադրիդի  «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Նրա տարեկան աշխատավարձը 10 միլիոն եվրո է:

Երկրորդ տեղը կիսում են «Բարսելոնայի» մարզիչ Խոսեպ Գվարդիոլան եւ Մախաչկալայի «Անժին» գլխավորող Գուս Հիդինկը` 7,5-ական միլիոն եվրո, հաղորդում է futebolfinance.com-ը:

Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլային մարզիչների վարկանիշ

1. Ժոզե Մոուրինյո («Ռեալ») - 10 միլիոն եվրո

2-3. Խոսեպ Գվարդիոլա («Բարսելոնա») - 7,5 միլիոն

2-3. Գուս Հիդինկ («Անժի») - 7,5 միլիոն

4. Ռոբերտո Մանչինի («Մանչեսթեր Սիթի») - 6 միլիոն

5. Կարլո Անչելոտի (ՊՍԺ) - 5,9 միլիոն

6. Յուպ Հայնկես («Բավարիա») - 5 միլիոն

7-8. Ալեքս Ֆերգյուսոն («Մանչեսթեր Յունայթեդ») - 4,8 միլիոն

7-8. Քենի Դալգլիշ («Լիվերպուլ») - 4,8 միլիոն

9-10. Արսեն Վենգեր («Արսենալ») - 4,7 միլիոն

9-10. Հարի Ռեդնափ («Տոտենհեմ») - 4,7 միլիոն

11-14. Լուիս Ֆելիպե Սքոլարի («Պալմեյրաս») - 3,6 միլիոն

11-14. Դավիդ Մոյես («Էվերտոն») - 3,6 միլիոն

11-14. Մարկ Հյուզ («Քուինզ Պարկ Ռեյնջերս») - 3,6 միլիոն

11-14. Մարտին Օ`Նիլ («Սանդերլենդ») - 3,6 միլիոն

15-16. Դիեգո Մարադոնա («Ալ Վասլ») - 3,5 միլիոն

15-16. Մանուել Պելեգրինի («Մալագա») - 3,5 միլիոն

17. Լուչանո Սպալետի («Զենիթ») - 3 միլիոն

18-19. Մուրիսի Ռամալյո («Սանթոս») - 2,6 միլիոն

18-19. Օտմար Հիցֆելդ (Շվեյցարիայի հավաքական) – 2,6 միլիոն

20-21. Ալեքս Մաքլիշ («Աստոն Վիլա») - 2,4 միլիոն

20-21. Յոահիմ Լյով (Գերմանիայի հավաքական) - 2,4 միլիոն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով