Աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչների վարկանիշը գլխավորում է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Նրա տարեկան աշխատավարձը 10 միլիոն եվրո է:
Երկրորդ տեղը կիսում են «Բարսելոնայի» մարզիչ Խոսեպ Գվարդիոլան եւ Մախաչկալայի «Անժին» գլխավորող Գուս Հիդինկը` 7,5-ական միլիոն եվրո, հաղորդում է futebolfinance.com-ը:
Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլային մարզիչների վարկանիշ
1. Ժոզե Մոուրինյո («Ռեալ») - 10 միլիոն եվրո
2-3. Խոսեպ Գվարդիոլա («Բարսելոնա») - 7,5 միլիոն
2-3. Գուս Հիդինկ («Անժի») - 7,5 միլիոն
4. Ռոբերտո Մանչինի («Մանչեսթեր Սիթի») - 6 միլիոն
5. Կարլո Անչելոտի (ՊՍԺ) - 5,9 միլիոն
6. Յուպ Հայնկես («Բավարիա») - 5 միլիոն
7-8. Ալեքս Ֆերգյուսոն («Մանչեսթեր Յունայթեդ») - 4,8 միլիոն
7-8. Քենի Դալգլիշ («Լիվերպուլ») - 4,8 միլիոն
9-10. Արսեն Վենգեր («Արսենալ») - 4,7 միլիոն
9-10. Հարի Ռեդնափ («Տոտենհեմ») - 4,7 միլիոն
11-14. Լուիս Ֆելիպե Սքոլարի («Պալմեյրաս») - 3,6 միլիոն
11-14. Դավիդ Մոյես («Էվերտոն») - 3,6 միլիոն
11-14. Մարկ Հյուզ («Քուինզ Պարկ Ռեյնջերս») - 3,6 միլիոն
11-14. Մարտին Օ`Նիլ («Սանդերլենդ») - 3,6 միլիոն
15-16. Դիեգո Մարադոնա («Ալ Վասլ») - 3,5 միլիոն
15-16. Մանուել Պելեգրինի («Մալագա») - 3,5 միլիոն
17. Լուչանո Սպալետի («Զենիթ») - 3 միլիոն
18-19. Մուրիսի Ռամալյո («Սանթոս») - 2,6 միլիոն
18-19. Օտմար Հիցֆելդ (Շվեյցարիայի հավաքական) – 2,6 միլիոն
20-21. Ալեքս Մաքլիշ («Աստոն Վիլա») - 2,4 միլիոն
20-21. Յոահիմ Լյով (Գերմանիայի հավաքական) - 2,4 միլիոն
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում