22:10  AMT,  23 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. Հայ օլիմպիականները. Արա Խաչատրյան

NEWS.am Sport-ը ներկայացնում է 30-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկներին։

Արա Խաչատրյան, ծանրամարտ, 85 կգ քաշային կարգ

Ծնվել է 1982թ. հունվարի 1-ին։

Ամուսնացած է, ունի դուստր եւ որդի։

Եվրոպայի պատանեկան եւ երիտասարդական առաջնությունների մրցանակակիր է,
աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 77 կգ (2006), Եվրոպայի առաջնությունների եռակի արծաթե մեդալակիր, 77կգ (2007, 2008), 85կգ (2010), 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի մասնակից (7-րդ տեղ)։

Արա Խաչատրյանը Հայաստանի հավաքականի հնաբնակներից է: 2010 թվականին Ստամբուլում անցկացված աշխարհի առաջնությունում Արա Խաչատրյանը շատ մոտ էր ոսկե մեդալին երկամարտում: Հայ ծանրորդը նվաճեց փոքր ոսկե մեդալը պոկում վարժությունում: Ցավոք, հրում վարժության հենց առաջին մոտեցման ժամանակ Խաչատրյանը ծանր վնասվածք ստացավ եւ դուրս մնաց հետագա պայքարից: Հետագայում վիրահատվելուց հետո մարզիկը աստիճանաբար ապաքինվեց ու  սկսեց մասնակցել հավաքականի հավաքներին: Նախաօլիմպիական վեջին փորձամրցման ժամանակ Արա Խաչատրյանը միջազգային չափանիշներին համապատասխան արդյունք ցույց տվեց ու տեղ զբաղեցրեց օլիմպիական հավաքականի կազմում:

Անհատական մարզիչն է Ալեքսան Կարապետյանը։

Հավաքականի  գլխավոր մարզիչն է Պողոս Պողոսյանը։

Արա Խաչատրյան

«Կարեւոր է նախապատրաստվել Օլիմպիական խաղերին մինչեւ վերջ:  Վնասվածք ստանալուց հետո էլ ես հավատաում էի, որ կկարողանամ ապաքինվել ու բարձր արդյունք ցույց տալով՝ տեղ զբաղեցնել հավաքականի կազմում: Շատ ուրախ եմ, որ ներկայացնելու եմ Հայաստանը  Լոնդոնում: Պարզ է, որ մտածում եմ մեդալ նվաճելու մասին: Մեծ ծավալի աշխատանք ենք կատարել մարզիչներիս հետ եւ պետք է վստահ ու անսխալ կատարել մոտեցումները:  Այդ ժամանակ արդեն կարելի է մտածել եւ արդյունքի մասին»:

Ալեքսան Կարապետյան

«Արա Խաչատրյանը հիմա լավ մարզավիճակում է: Բայց առաջ չեմ ուզում անցնել եւ խոսել արդյունքի մասին: Շատ կարեւոր է մրցահարթակ դուրս գալ եւ բարձրացնել այն կիլոգրամները, որոնք իրականում կարող ես: Սպորտում երբեմն լինում են նաեւ այլ տարբերակներ: Հոգեբանությունը շատ կարեւոր է:  Տա Աստված, որ ամեն ինչ լավ լինի, եւ այդ դեպքում արդյունքն էլ կլինի:

Սամվել Խաչատրյան. Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ
 
«Արա Խաչատրյան ծանր վնասվածքից հետո լիովին ապաքինվել է եւ շատ լավ մարզավիճակում է այժմ: Նրա նախնական արդյունքը համապատասխանում է միջազգային ցուցանիշներին, եւ ծանրորդը արժանիորեն տեղ է զբաղեցրել հավաքականի կազմում»:

Արա  Խաչատրյանը օլիմպիական մրցահարթակ դուրս կգա օգոստոսի 3-ին:

NEWS.am Sport


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Ո՞վ է 2014թ. լավագույն հայ մարզիկը
Արթուր Ալեքսանյան
Արսեն Ջուլֆալակյան
Արթուր Աբրահամ
Լեւոն Արոնյան
Հենրիխ Մխիթարյան
  • Ֆեյսբուք
  • Վիճակագրություն
  • Արխիվ