19:57  ,  22 հուլիսի, 2012

Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը ոչ ոքի խաղացին

Ջերմուկում ընթացող ՖԻԴԵ Գրան պրի մրցաշարում կայացել են 6-րդ տուրի պարտիաները:

Էլինա Դանիելյանը սպիտակներով ոչ ոքի է խաղացել չինացի Հոու Յիֆանի հետ, իսկ Լիլիթ Մկրտչյանը միավորը կիսել է Ուկրաինայի ներկայացուցիչ Կատերիա Լահնոյի հետ:

6-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է չինացի Յու Վենյունը, որը վաստակել է 4.5 միավոր: Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանն ունեն 3-ական միավոր:

ՖԻԴԵ Գրան պրի6-րդ տուր 

Ժաո Սյուե (Չինաստան) - Մունգունտուլ Բատհույագ (Մոնղոլիա)՝ 0.5:0.5

Լիլիտ Մկրտչյան (Հայաստան) - Կատերիա Լահնո (Ուկրաինա)՝ 0.5:0.5

Յու Վենյուն (Չինաստան) - Նադեժդա Կոսինցեւա (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Համպի Կոներու (Հնդկաստան)  - Եկատերինա Կովալեւսկայա (Ռուսաստան)՝ 1-0

Նինո Խուրցիձե (Վրաստան) - Լուֆեյ Ռուան (Չինաստան)՝ 0:1 

Էլինա Դանիելյան (Հայաստան) - Հոու Հոու Յիֆան (Չինաստան)՝ 0.5:0.5

Մրցաշարային աղյուսակ

 1. Յու Վենյուն՝ 4.5 միավոր   
 2. Հոու Յիֆան՝ 4
 3. Համպի Կոներու ՝ 4
 4. Ռուան Լուֆեյ ՝ 4         
 5. Էլինա Դանիելյան՝ 3
 6. Կատերինա Լահնո՝ 3
 7. Լիլիթ Մկրտչյան՝ 3 
 8. Ժաո Սյուե ՝ 3
 9. Եկատերինա Կովալեւսկայա ՝ 2,5 
10. Նադեժդա Կոսինցեւա՝ 2.5
11. Մունգունտուուլ Բատկույագ՝ 2
12. Նինո Խուրցիձե՝ 0,5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English