14:10  ,  22 հունիսի, 2017

Չիլին ցանկանում է ընդունել ֆուտբոլի աշխարհի առաջնություն

Չիլին ցանկանում է պայքարել 2026թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման իրավունքի համար: Այդ մասին հայտարարել է Չիլիի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արտուրո Սալահը: Չիլին ցանկանում է հարեւան երկրների հետ համատեղ հայտ ներկայացնել:

2016թ. աշխարհի առաջնության համար համատեղ հայտ ներկայացնելու որոշում արդեն ունեն ԱՄՆ-ն եւ Կանադան, որոնք համարվում են ֆավորիտ այդ պայքարում:

2026թ. առաջնությունը կդառնա առաջինը, որին կմասնակցի 48 հավաքական եւ կանցկացվի 80 հանդիպում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում