17:41  ,  20 հուլիսի, 2012

Կասանոն տուգանվեց

ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն Իտալիայի հավաքականի եւ «Միլանի» ռմբարկու Անտոնիո Կասանոյին Եվրո-2012-ին խտրականության տարրեր պարունակող հայտարարություն անելու համար տուգանել է 15 հազար եվրոյով, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Եվրո-2012-ի խմբային փուլի առաջին տուրի Իսպանիայի հավաքականի հետ հանդիպումից հետո Կասանոն մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ հույս ունի, թե Իտալիայի հավաքականում միասեռականներ չկան։

Հետագայում Կասանոն ներողություն էր խնդրել՝ նշելով, որ իրեն սխալ են հասկացել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով