11:53  ,  8 հունիսի, 2017

Ֆերնանդինյո. Կազեմիրոն փոխեց «Ռեալը»

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» եւ Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆերնանդինյոն կարծում է, որ Մադրիդի «Ռեալի» խաղը բրազիլացի կիսապաշտպան Կարլոս Կազեմիրոյի շնորհիվ շատ է փոխվել դեպի լավը:

«Կազեմիրոն արդեն 2-3 տարի առանց ընդմիջումների, մշտական եւ կայուն մրցելույթների շնորհիվ փոխել է Մադրիդի «Ռեալի» եւ Բրազիլիայի հավաքականի խաղը: Ես շատ ուրախ եմ նրա համար, քանի որ Կազեմիրոն կարողացավ ցույց տալ իր իսկական կարեւորությունը: Կազեմիրոն իր դիրքում լավագույններից է աշխարհում»,- Ֆերնանդինյոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հունիսի 9-ին Բրազիլիայի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Արգենտինայի թիմի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում